Saturday, March 23, 2013

Նոր մանրամասներ Մայքլ Ջեքսոնի մահվան մասին:{V}


Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մահվան գործով դատական լսումները կայանալու են ապրիլի 2-ին:
Ըստ Billboard-ի, ենթադրաբար, դատական գործընթացը կտեւի 3 ամիս: ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Իվեթ Պալազուելոսը հայտարարել է, որ վկայություն են տալու ոչ միայն Քեթրին Ջեքսոնը, ով դատական հայց է ներկայացրել, այլեւ նրա անչափահաս երեխաները՝ 16-ամյա Փրինսը եւ 14-ամյա Փերիսը: Բացի այդ, բանտից դատարան կբերվի նաեւ բժիշկ Քոնրադ Մյուրեյը, ով Ջեքսոնին մահացու չափաբաժնով հանգստացնող միջոցի ներարկում է կատարել, ինչի հետեւանքով երգչի սիրտը կանգ է առել:
Հիշեցնենք, որ այս ամիս փոփ-արքայի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը դատական հայց է ներկայացրել AEG Live ընկերության դեմ, որից ցանկանում է 40 մլրդ դոլար ստանալ. 10 մլրդ երգչի յուրաքաչյուր տարվա աշխատանքի համար, եթե նա 2009 թվականին կվախճանվեր:

No comments:

Post a Comment